Նոյեմբերի 15-ին 7-օրյա դասադուլից եւ մեկօրյա հացադուլից հետո ԵՊՀ ուսանողները, ովքեր բողոքում էին ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ, հանդիպեցին ԱԺ ղեկավարության հետ, որի ընթացքում էլ ձեռք բերվեց պայմանավորվածություն, համաձայն որի նոյեմբերի 22-ից սկսում են կլոր սեղան- քննարկումներ` կապված աղմկահարույց օրենքի նախագծի հետ:
Նշենք, որ ուսանողներ-իշխանություն համաձայնության վերաբերյալ տեսակետները տարբեր էին: Ոմանք քննադատեցին ուսանողների նման որոշումը, մի մասն էլ կարծիք հայտնեց, թե նրանք այլ տարբերակ չունեին:
ԱԺ-ում այսօր լրագրողները փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է իրականում օրենքի նախագիծը հետ կանչել: Ի պատասխան Շարմազանովը խորհուրդ տվեց չշտապել, քանի որ քննարկումները դեռ չեն էլ մեկնարկել: Նա չհամաձայնեց Araratnews.am-ի այն դիտարկմանը, որ այս կերպ իշխանությունները պարզապես փափուկ բարձ են դրել ուսանողների գլխի տակ, որպեսզի բողոքի ալիքը մարի:
Փայլակ Ֆահրադյան
Մանրամասները՝ տեսանյութում: