տուն Լուրեր Շառլ Ազնավուրն Իսրայելում կպարգևատրվի Ռաուլ Վոլենբերգի մեդալով

Շառլ Ազնավուրն Իսրայելում կպարգևատրվի Ռաուլ Վոլենբերգի մեդալով

109
0

909911

Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգևատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան. Շառլ Ազնավուրը և Աիդան կստանան Ռաուլ Վոլենբերգի մեդալ։ Հաղորդում է asbarez.com-ը։

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը: Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար:

Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ հենց իրենք, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել եւ փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։ Շառլ Ազնավուրը միջոցառմանը ներկա կգտնվի որդու` Նիկոլասի, հետ: Նրանք էլ կընդունեն նաև Աիդայի մեդալը, որովհետև վերջինս չի կարողանա մասնակցել արարողությանը: