տուն Լուրեր Շարապովան դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից

Շարապովան դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից

98
0

480322763

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից (Կանանց թենիսի ասոցիացիա): Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

Նախորդ շաբաթ ռուս թենիսիստուհին զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը:

2016 թ. հունվարի 26-ին Շարապովան որակազրկվել էր երկու տարի ժամկետով արգելված նյութեր օգտագործելու համար: Սակայն ավելի ուշ արբիտրաժային դատարանը կրճատել էր ժամկետը՝ 24 ամսվա փոխարեն թենիսիստուհուն որակազրկելով 15 ամսով:

2017-ի ապրիլի 26-ից թենիսիստուհին  կկարողանա մասնակցել մրցաշարերի: