Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստը, որի ընթացքում դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Նա միջնորդեց Վահե Մկրտչյանին՝ 8,5 տարված ազատազրկման դատապարտել, Շահեն Հարությունյանին` հինգ տարվա ազատազրկման, Շանթ Հարությունյանին՝ 7, Ալբերտ Մարգարյանին՝ 8, Ավետիս Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին եւ Լիպարիտ Պետրոսյանին՝ 6,5, Ալեք Պողոսյանին եւ Հայկ Հարությունյանին՝ 6, Մկրտիչ Հովհաննիսյանին, Ալբերտ Մարգարյանին 5, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակել է տուգանք 50.000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու իր ընկերները Գայ Ֆոքսի դիմակներով դուրս էին եկել փողոց` դեպի նախագահական նստավայր երթ կազմակերպելու համար: Սակայն, դեռ երթը չսկսած, ոստիկանների հետ հրմշտոց էր տեղի ունեցել, ինչի ընթացքում շուրջ 5 րոպե տևած քաշքշոցներն ավարտվեցին մոտ 30 հոգու ոստիկանություն տեղափոխելով:
Տարօրինակ ձևով, այսպիսի դատավճիռը համընկնում է այնպիսի դեպքերի ժամանակագրության հետ, ինչպիսիք են, օրինակ, Սյունիքի մարզպետի տղային ազատելու, պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսային ազատելու և այլ գործերի հետ: Հիշեցնենք, որ, ըստ տարբեր տեղեկությունների, Սյունիքի մարզպետի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ կասկածվողը Սուրիկ Խաչատրյանի որդին էր: Իսկ Յուվեցի Կարոյի փեսան Վերնիսաժի մոտ անկանոն կրակոցներ էր արձակել ու վնասել նաև պատահական քաղաքացիների:
Այնպես որ, Շանթին ոչինչ չանելու համար դատողները թող նախևառաջ իրենք իրենց դատեն, իրենց շրջապատին ու ընկերների որդիներին: