տուն Լուրեր Շանթ Հարությունյանին այցելում են անգամ կառավարությունից. վարչապետ

Շանթ Հարությունյանին այցելում են անգամ կառավարությունից. վարչապետ

128
0

Ուղիղ եթերում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկը վերաբերվում էր Շանթ Հարությունյանի ազատ արձակմանը:

Պարզաբանելով իրավիճակը, վարչապետը նշեց, որ ինչպես նախկինում կրկնել է, ինքը չի կարող պարզապես բացել բանտերի դռներն ու ազատ արձակել ներսում գտնվող մարդկանց: Փոխանցում է armtimes.com-ը: Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր վարչապետի խոսնակ Արման Եղոյանը, նույնկերպ ներկայացրեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը այն փաստաթղթի մասին է, որով կարող է փոխվել Շ. Հարությունյանի պատժի տեսակը, վերջինիս մնում է միայն ստորագրել այն: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, որը Շանթ Հարությունյանը մերժել է:

«Շանթ Հարությունյանին այցելում են անգամ կառավարությունից, խնդրում իրավական հիմք ստեղծել, այսինքն՝ ստորագրել այդ փաստաթուղթը, որով նա կհայտնվի ազատության մեջ: Մենք գտանք այն մեխանիզմը, որով հնարավոր կլիներ սահմանել նրա ազատ արձակումը, երբ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաեւ տրվում է արձակուրդ ու նա, ըստ էության, 24 ժամ լինում է ազատության մեջ այն պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ:

Ի դեպ, երբ 1999 թվականին, ես դատապարտվել էի պայմանական ազատազրկման, այդ պայմաններն ինձ ենթադրում էին, որ ես ժամանակ առ ժամանակ՝ ամիսը 1 անգամ պետք է ներկայանայի ու թուղթ ստորագրեի, ու ես ինչքան էլ աբսուրդ եմ համարել այդ պատիժն ու որոշումը, գնացել եւ ստորագրել եմ, հույս ունեմ Շանթ Հարությունյանն այդ կես քայլը կանի եւ այդ փաստաթուղթը կստորագրի ու կհայտնվի ազատության մեջ»-նշեց վարչապետը: