«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ ազգային ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ («Իմ Քայլը» դաշինք)։ Երջանիկի հետ ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին»,– գրել է նա։