տուն Լուրեր Շանթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է դատարան

Շանթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է դատարան

87
0

shant_3

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործով դատական հերթական նիստը:
Այս նիստին ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները հանդես եկան պաշտպանական ճառերով:

Պաշտպանները դատավորին դիմեցին դատաքննության վերսկսման պահանջով:

Շանթ Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը պետք է գա դատարան, որովհետև պետք է բացատրություն տա իր արարաքների համար:
Շանթ Հարությունյանի պաշտպան Արա Զոհրաբյանն էլ ասաց.

«Պարոն նախագահը, տիրապետում է մի շարք հանգամանքների, որը կարևոր է դատաքննության վերսկսման համար»:

Վահե Մկրտչյանն էլ իր խոսքում ասաց.
« Շանթն ինձ համար եղել է օրինակ՝ հայրենասիրության, ընկերության առումով: Կապ չունի, թե ինչով ենք դուրս եկել, դուրս ենք եկել գաղափար տարածելու»: