Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը մեկնաբանություններ է արել Թուրքիայի՝ «Շանհայի հնգյակին» միանալու հավանականության վերաբերյալ. գրում է Ermenihaber-ը:
Sputnik-ին հարցազրույց տված Իվաշովը մասնավորպես ասել է. «Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այս հայտարարությունը և Անկարայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ձգտումը ճիշտ որոշում է: ՇՀԿ-ն փայլուն և ընդարձակ հեռանկարներ ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից ևս կազմակերպությունը փայլուն ապագա ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին շատ կարևոր է»:
ՇՀԿ-ի համահիմնադիրը հիշեցրել է Հնդկաստանի և Պակիստանի օրինակը, որոնք միաժամանակ անդամակցել են ՇՀԿ-ին, ինչի արդյունքում երկու երկրների միջև նվազել է ռազմական լարվածությունը: