տուն Լուրեր Շահեն Հարությունյանին ազատազրկեցին 4 տարով, իսկ Սյունյաց արքունիքի երիտասարդին՝ մեկ օր...

Շահեն Հարությունյանին ազատազրկեցին 4 տարով, իսկ Սյունյաց արքունիքի երիտասարդին՝ մեկ օր անգամ չդատեցին. Պատգամավոր

139
0

Naira-Zohrabyan_1

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ քառօրյայի հերթական նիստում հանդես եկավ ՄԻՊ զեկույցի շուրջ իր տեսակետով:

«Հայաստանում չկա մեկ ոլորտ, որտեղ մարդու իրավունքները չխախտվեն: Երեկ խոսվեց ուսանողների կուսակցական լինելու մասին: Հայաստանում ցանկացած չափահաս մարդ իրավունք ունի կուսակցական լինելու: Խոսքը ոչ թե դրան էր վերաբերում, այլ ԲՈՒՀ-երը սաքուլիկներով լցնելուն:

Հայաստանում  այսօր կա 1 միլիոնից ավելի աղքատ մարդ: Սակայն մարդիկ այսօր համար առաջին խնդիր ոչ թե մատնանշում են իրենց աղքատությունը, այլ կոռուպցիան, անարդարությունը: Այդ է պատճառը, որ Մարդու Իրավունքների պաշտպանի զեկույցում կարմիր թելի պես անցնում է դատական ու իրավական համակարգի խնդիրները: Եթե կգտնվի մի քաղաքացի, ով կասի, որ մենք այս ոլորտներում պրոբլեմներ չունենք, մենք կներկայացնենք իրեն Գինեսի ռեկորդների գրքում: Շահեն Հարությունյանին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման, իսկ Սյունյաց արքունիքի երիտասարդին՝ մեկ օր անգամ չդատեցին: Ես իմ խոսքում պետք է անդրադառնամ նաև վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի խնդիրներին: Կարծես այս հանձնաժողովը ոչնչով չի զբաղվում, ու կալանավորների հոգսերը չեն թեթևանում»,- եզրափակեց պատգամավորը: