Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կարկառուն հանրապետական Գալուստ Սահակյանը շահագրգռված է, որ որդին՝ Արման Սահակյանը, ռեյտինգային ընտրակարգով դնի իր թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովում ասաց Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե ինքը կառաջադրվի՞ ռեյտինգային համակարգով, թե՞ ոչ:
«Ես շահագրգռված եմ, որ ռեյտինգայինով իր թեկնածությունը դնի որդիս»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե ի՛նչ ներկայացվածություն կունենա ՀՀԿ-ն գալիք Ազգային ժողովում, Սահակյանն ասաց՝ ինչքան ժողովուրդը ձայն տա:
«Ինչքան ժողովուրդը ձայն տա: Եթե հինգ հոգի էլ լինենք, Հանրապետականն այնքան հմուտ է, որ կկարողանա այդ հարցերը բարձրաձայնել»,- ասաց Սահակյանը: