տուն Լուրեր Շաբոյանը՝ ծխախոտի թանկացման, բանան ու շաքարավազ ներկրողների մասին

Շաբոյանը՝ ծխախոտի թանկացման, բանան ու շաքարավազ ներկրողների մասին

100
0

Artak

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե մուտքի խոչըդոտներ չկան, եւ յուրաքանչյուր ոք կարող է ապրանք ներկրել Հայաստան: Նա նաեւ ասել էր, թե մոտ քսան տնտեսվարող անձ Հայաստան է ներկրում շաքարավազ:

ԱԺ-ում լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք հավասար են ստեղծված պայմաններ, նրանց կառույցի կողմից ուսումնասիրություններ կատարվե՞լ են: Ի պատասխան Շաբոյանն ասաց, թե հարցը հիմնավոր չէ՝ «տրամաբանական չէ հարցը»:

Araratnews.am-ը արդեն անդրադարձել էր ծխախոտի գների թանկացմանը, տեղեկացնելով, որ որոշ ծխախոտի գներ բարձրացել են տասից – երեսուն դրամով: Այսօր Շաբոյանից հետաքրքրվեցինք, թե հիմնավո՞ր են թանկացումները եւ ինչով են դրանք պայմանավորված: «Այո, ուսումնասիրություն կատարել ենք, եւ ուսումնասիրության արդյունքները հրապարակել ենք: Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային օրենսդրության փոփոխություններով»,- պատասխանեց Շաբոյանը:

Նկատառմանը, թե  ուսումնասիրությունները  ցույց տվել, որ Հայաստանում կան գերիշխող դիրք զբաղեցնողներ՝ ՏՄՊՊՀ նախագահը ասաց. «Մեր խնդիրն այն է, որ այն շուկաները, որոնք  ուսումնասիրել ենք եւ ուսումնասիրում ենք, կարող ենք հայտարարել, որ մուտքի խոչընդոտներ չկան: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,- նշեց Շաբոյանը, այդպես էլ չկարողանալով հիշել, թե քանի հոգի է Հայաստան բանան եւ շաքարավազ ներկրում: Նա հայտարարեց, թե ԵՏՄ-ից շատ ներկրումներ կան, ովքեր քիչ քանակությամբ շաքարավազի ներկրում են իրականացնում:

Դիտարկմանը, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ով ինչ ցանկանում է կարող է բերել, կային խոչընդոտներ, Արտակ Շաբոյանը շրջանցեց, հայտարարելով, թե պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում: