տուն Լուրեր Սեյրան Օհանյանը՝ ՕՐՕ-ի «ճակատագրի» մասին

Սեյրան Օհանյանը՝ ՕՐՕ-ի «ճակատագրի» մասին

110
0

ORO2

Օհանյան-Րաֆֆի-Oսկանյան դաշինքը մնալու է քաղաքական դաշտում եւ ձեւավորելու լայն ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ընդգրկված չենք խորհրդարանում, անկասկած, մեր գործունեությունը ծավալելու ենք խորհրդարանից դուրս, դա նշանակում է նաեւ, որ լայն ընդդիմության ձեւավորումը հնարավորություն կտա ազդել այս իշխանությունների վրա, որոնք լսելով ժողովրդին՝ ճիշտ որոշումներ կկայացնեն երկրի ապագայի համար։ Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՕՐՕ դաշինքում ընդդգրկված քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ դաշինքի ղեկավար կազմով ակտիվ քննարկումներ են անցկացնում հետագա գործունեություն ծավալելու համար։