տուն Լուրեր Մաքրման կայաններն ավելի շատ աղտոտում են, քան մաքրում․ Ջավադյան

Մաքրման կայաններն ավելի շատ աղտոտում են, քան մաքրում․ Ջավադյան

162
0
Սևանա լճում հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք. կազմակերպված աշխատանքները դեռևս  հնարավորություն չեն տվել լուծել խնդիրները: Այս մասին ԱԺ-ում կազմակերպված քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։
Ջավադյանի խոսքով, պատճառը տարածաշրջանում կոյուղու համակարգի բացակայությունն է։ Նա նշեց, որ մաքրման կայաններ կան, որոնք ավելի շատ աղտոտում են, քան մաքրում։
Փորձագետը մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնեց, մասնավորապես, Սևան թափվող 28 գետերից եկող ջուրը պակասել է, և ջրի արագ բարձրացման հնարավորություն չի եղել:
«Արդեն 10 հա տարածքում տեղադրել ենք մաքրման մեխանիզմներ, որտեղ միկրոբների մաքրում է կատարվում, և այնտեղ որևիցե ծաղկում չի նկատվել»,- ասաց Ջավադյանը։
Նա ասաց, որ երեք մաքրման կայաններ արդեն գործում են, առաջարկվել է նաև երկու այլ տեսակի մաքրման կայաններ տեղադրել։