Այսօր Սևանի վիճակը բավական լավ է: Կառավարության նիստի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել, միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ են ունեցել:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ Սևանում կարող են քաղաքացիները լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: