տուն Լուրեր Սևանում անհետացած երիտասարդի որոնողական աշխատանքները կիրականացվեն նաև ստորջրյա սկուտերով

Սևանում անհետացած երիտասարդի որոնողական աշխատանքները կիրականացվեն նաև ստորջրյա սկուտերով

113
0

74

Արդեն 22-րդ օրն է շարունակվում են Սևանա լճում անհետացած երիտասարդի որոնողական աշխատանքները: ԱԻՆ մամուլի ծառայությունից փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը:

«Ամեն օր որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում»,-տեղեկացրել է նա:

Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում: Սկուտերը հնարավորություն կտա ջրասուզակին արագ և առավել լայն շառավղով իրականացնել որոնողական աշխատանքները, ինչպես նաև՝ խնայել ուժերը:

ՄՓՎ պետը նշել է նաև, որ խստորեն հետևում են նախարարի հանձնարարականին՝ ըստ որի որոնողական աշխատանքերը չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

Հիշեցնենք, որ երիտասարդը անհետացած է համարվում հոկտեմբերի 31-ից: