տուն Լուրեր Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել է նախարություններին

Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել է նախարություններին

113
0

sevan

Հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և բնապահպանության նախարարություններ՝ Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային և բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով:

Մտահոգված լինելով Սևանի ճակատագրով և հետևողական լինելով իր դիմումին, Մտավորականների խորհուրդը տեղեկացնում է, որ ներկայումս Բնապահպանության նախարարությունն ավարտել է բարձրացված հարցի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների ամփոփումը և ձևավորված փաթեթը, ըստ կարգի, ուղարկել է Արտաքին գործերի նախարարություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարները):

Ինչպես մեզ տեղեկացրին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունից, համապատասխան ընթացակարգից և որոշումից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն:

Ազգային հանձնաժողովի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Կարինե Դանիելյան – Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ազատ Եղիազարյան –Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման Նավասարդյան – Արտակարգ ու լիազոր դեսպան

Ֆերդինանդ Առաքելյան – Քանդակագործ

Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահան Համազասպյան – Տեխնիկական գիտություննրի դոկտոր

Արմեն Հովսեփյան – Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր

Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության և Քաղաքակրթությունների երկխոսություն ՀԿ նախագահ