Travel.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե ԱՊՀ երկրների, որ հանգստյան գոտիներն են ամենապահանջվածները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Ցուցակը կազմվել է հանգստյան գոտիներում, հյուրանոցների 2016 թվականի համար արված ամրագրումների տվյալներով:
Գործակալության տվյալներով, ԱՊՀ երկրներում մեկ օրվա հանգիստը կարժենա 3,5 հազար ռուբլի, որը համարժեք է ռուսաստանյան հանգստյան գոտիների գներին:
ԱՊՀ երկրներում հինգ ամենահայտնի հանգստավայրերն են Իսսիկ-Կուլը Ղրղզստանում, Բորովոյը՝ Ղազախստանում, Նարոչը՝ Բելարուսում, Բաքու՝ն Կասպից ծովով և Սևանը՝ Հայաստանում:
Գործակալությունը հատուկ անդրադարձ է կատարում Սևանին, նշելով որ լիճը իր չափսերով ամենամեծն է Կովկասում, շրջապատված է լեռներով և գտնվում է ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա:
Նշվում է, որ Սևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները սիրում են շրջել զբոսանավերով, վայելել լեռնային տեսարանները և համտեսել խեցգետնից պատրաստված քաբաբ: Հոդվածում խոսվում է նաև Սևանի թերակղզու և Սևանավանքի մասին: