տուն Լուրեր Սևանա լճի յուրահատուկ լուսանկարը՝ տիեզերքից

Սևանա լճի յուրահատուկ լուսանկարը՝ տիեզերքից

124
0

23658348_1513834745359310_3403733753523152868_n

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի լուսանկարը. տիեզերագանցը լուսանկարը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սևան՝ լիճ է Հայաստանում (1900 մ բարձրության վրա), Կովկասի ամենամեծ լճերից մեկը: Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով. հյուսիսից` Փամբակի և Արեգունի լեռնաշղթաները, հյուսիս-արևելքից` Շահդաղի, արևմուտքից՝ Գեղամա,  և հարավից` Վարդենիսի լեռները», — գրել է Սերգեյ Ռյազանսկին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռյազանսկին հրապարակել էր տիեզերքից արված Երևանի նոր լուսանկարները: