տուն Լուրեր Սև ծովից ներթափանցած ցիկլոնին կփոխարինի միջերկրածովյանը

Սև ծովից ներթափանցած ցիկլոնին կփոխարինի միջերկրածովյանը

128
0

f21fb959-2d2c-454b-97c7-bbd1c4c6f03a

Վաղն արդեն Սև ծովից ներթափանցած ցիկլոնը կլքի մեր երկրի տարածքը: Երեկ ուժեղ քամիներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի Սարուխանի շրջանում և Աշտարակի տարածաշրջանում: Իսկ երեւանում ամենաշատը տուժել է  Դավթաշեն վարչական շրջանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Երեկ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում, իսկ այսօր արդեն Արարատի մարզի որոշ գյուղեր են կարկուտից վնասներ կրել:

Առաջիկա օրերին հանրապետության տարածքը կրկին կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Այս անգամ արդեն Միջերկրածովյան տարածքից ներթափանցած ցիկլոնը մայիսի 27-ից 30-ին իր հետ կբերի քամի, անձրևներ և կարկուտ:

Ըստ օդերեւութաբանի՝ հունիսը եւս լինելու է տեղումնառատ, ընդ որում  հունիսի առաջին տասնօրյակում մեծ է կարըտահարության վտանգը։ «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի Վայց ձորի մարզերում հնարավոր է ջերմաստիճանի անկում: Ամսվա երկրորդ կեսին այս մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35 աստիճան»,- հայտնեց Սուրենյանը: Հունիսի առաջին տասնօրյակում գիշերը ջերմաստիճանը կնվազի նաև Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու լեռնային շրջաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը ջերմաստիճանի կհասնի +26 աստիճանի: Տավուշում, Սյունիքում ջերմաստիճանը հունիսի երկրորդ կեսին կտատնվի մինչև +31 աստիճան»,-  ներկայացրեց Գագիկ Սուրենյանը: