Սև ծովի՝ Վրաստանի ափերին փոթորիկը հնարավոր է ուժգնանա անբարենպաստ եղանակի պատճառով։ Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել Սև ծովի ափերին հանգստացողներին զգոն լինել։
sputnik-georgia.ru –ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված, եղանակային վատ պայմանների պատճառով սպասվում է փոթորկի ուժգնացում, կոչ են անում ծովում չլողալ։
Ծովափին կարմիր դրոշակներ են տեղադրված։ Ծովում կթույլատրվի լողալ, երբ սպիտակ դրոշակներ հայտնվեն։