տուն Լուրեր Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը սպայակազմի հետ խորհրդակցություն են անցկացրել

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը սպայակազմի հետ խորհրդակցություն են անցկացրել

98
0

Serj bako sahakՍերժ Սարգսյանն ապրիլի 18-ին ժամանել է Արցախ, որի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահներն խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սահակյանը նշել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։