Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մայիսի 6-ին այցելել է Հոլոքոստի թանգարան։
Նա գրառում է արել հյուրագրքում. «Խորապես ազդված եմ տեսածից։ Այս վայրում կողք կողքի ապրում են խորը վիշտն ու հույսի շողը, որտեղ ընդգծվում է անցյալին նայելու խիզախության գերակայությունը ժխտման եւ անցյալի թաքցման նկատմամբ։ Դա անգնահատելի ավանդ է հուսալի ապագայի համար։
Մարդկության դեմ հանցագործություններին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստի զոհերի հուշահամալիր թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն զոհերին հարգանքի տուրք մատուցելուն են ծառայում, այլև հստակ ուղերձ են ներկայիս և ապագայի սերունդներին՝ միշտ հիշողության մեջ պահել անցյալի դառը հիշողությունները, դասեր քաղել դրանցից և փոխանցել ապագա սերունդներին»: