տուն Լուրեր Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից

Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից

155
0

Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի տնօրեն Ալիսա Ղազարյանը, որը, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է (Սաթենիկ Սարգսյանի ամուսնու մայրը), ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գրում է armtimes.com-ը: Դպրոցի փոխտնօրեն, այժմ նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանը, հաստատելով լրատվամիջոցի տեղեկությունը, նշեց, որ Ղազարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն. լրացել է նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը:

Այժմ հայտարարվել է հ. 51 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Այն կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է: Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ առայժմ որեւէ հավակնորդ մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացրել: Ենթադրվում է, որ նախկին տնօրեն Ալիսա Ղազարյանն այս անգամ չի առաջադրի իր թեկնածությունը: Անուշ Ալավերդյանը նշեց, որ հ. 51 դպրոցից երկու ուսուցիչ, այդ թվում՝ ինքը, ցանկություն ունեն մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին: Բայց դրա համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ունենալ համապատասխան հավաստագիր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: