տուն Լուրեր Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ որդին` կառավարության մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ որդին` կառավարության մասին (տեսանյութ)

123
0

2018-ի ապրիլին  Ազգային ժողովը պետք է Հայաստանի վարչապետ ընտրի: Վարչապետի հավանական թեկնածուներն  են` ՀՀԿ ղեկավար Սերժ  Սարգսյանը  եւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Araratnews.am-ը  ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանից հետաքրքրվեց՝  ՀՀԿ-ը վարչապետի թեկնածուի հարց քննարկե՞լ է: «Ո՛չ, չի քննարկել»,- ասաց պատգամավորը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատի  կառավարության մեկ տարվա գործունեությունը, ՀՀԿ-ականն ասաց.  «Երբ կառավարությունը հաշվետվություն ներկայացնի` կգնահատենք: Կառավարությունը դրական քայլեր է արել»:

Եթե կառավարությունը դրական քայլեր է արել, կարո՞ղ ենք ենթադրել, որ  Վահան Հարությունյանի համար  վարչապետի ընդունելի թեկնածուն 2018-ին  Կարեն Կարապետյանը՝ գործադիր մարմնի ղեկավարը, կլինի հարցին պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ խմբակցությունը նման  հարց չի քննարկել: Երբ կքննարկի, իմ անձնական դիրքորոշումը կասեմ»:

Հիշեցնենք, որ Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ` Միխայիլ Հարությունյանի որդին է:  Միխայիլ Հարությունյանը շինարարական նյութերի առքուվաճառքով զբաղվող «Միկմետալ» ՓԲԸ տնօրենն է՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ