Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ճանաչված դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով: Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ և շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին: Գնահատելի է նաև Ձեր մշակութային և հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում», — Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում: