Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։