Այսօր երեկոյան ժամը 20:00-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը: Նկատենք, որ ՀՀԿ նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին: «Երբ հարմար է լինում, նախագահն այդ ժամանակ է անում»,- ասաց Թադեւոսյանը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Հանրապետականները որոշել են իրար գլխի հավաքվել չորեքշաբթի, որպեսզի քննարկեն մի շարք պաշտոնների վերաբաշխման հարցեր, որոնց մասին արդեն վաղը կառավարության նիստում պաշտոնապես կհայտարարվի: Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր առաջադրված, բայց հաղթանակ չտարածներից մի քանիսին պաշտոններ կտրվեն գործադիր մարմնում:
«Քննարկելու ենք ընթացիկ քաղաքական, ներկուսակցական եւ տարբեր բնույթի հարցեր: Օրակարգը ձեւակերպվում է նախագահի եւ կուսակցության ԳՄ անդամների առաջարկությամբ»,- նշեց Ռուբեն Թադեւոսյանը: