Araratnews.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում կհյուրընկալի մի քանի լրատվամիջոցների եւ կպատասխանի նրանց հարցերին: Ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանի հետ կհանդիպեն այն «ընտրյալները», որոնց գրեթե միշտ իշխանությունը հնարավորություն է ընձեռում Սերժ Սարգսյանին ուղղել իրենց «բացառիկ» հարցերը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ այդպիսի մի «բացառիկ» հարցազրույց Սերժ Սարգսյանը տվել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը: