տուն Քաղաքական Վերլուծական Սերժ Սարգսյանը կցրի՞ ԱԺ-ն

Սերժ Սարգսյանը կցրի՞ ԱԺ-ն

141
0

serj

Մեկ շաբաթ առաջ  Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին հայտարարեց. «Ով ԱԺ նիստերը լքեց, լքում է խրամատը»:

Անմիջապես հայտարարությունից հետո ՀՀԿ-ական կարկառուն կերպարներ, ինչպիսիք են Գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը և այլք, ցուցադրաբար դուրս եկան նիստերի դահլիճից` ինչպես միշտ: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան, թե «խրամատը լքեցի՞ք», հիմնականում հնչում էին վիրավորանքներ, բայց «լքելու» գործընթացը այդպես էլ կանգ  չառավ:

Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանին միլիոնավոր դոլարներ մուծած, ցանկացած ծառայություն մատուցած բազմաթիվ կերպարներ կարո՞ղ էին իրենց թույլ տալ «Վոժդին» հակադրվել: Բնականաբար ոչ:

Հնարավոր սցենարներից ամենահավանականը ԱԺ-ն «յուրայինների» ձեռքով ցրելու սցենարն է: Սարգսյանը կփորձի մինչև իր հեռանալը ձևավորել ձեռնտու ու հավատարիմ խորհրդարան, բնականաբար լուծելով նաև ԲՀԿ-ի պահանջը: