«Հանրապետության Նախագահը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում ունեցավ Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր