Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, այսօր Աժ-ում ելույթ ունենալով, անդրադարձավ Հայաստանի անդամակությանը Եվրաասիական տնտեսական միությանը:
«Անկախության հաստատումից հետո Հայաստանում զավթելով իշխանությունը, Սերժ Սարգսյանը փորձում է մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով մեզ անհեռանկար ԵԱՏՄ-ին, որի լոկոմոտիվը հանդիսացող Ռուսաստանում արդեն 15 տարուց ավել իշխում է բռնապետական համակարգը, որը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկիր, և համարվելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, բազմամիլիոնանանոց զենք է վաճառում Ադրբեջանին: Ղազախստանը, որտեղ բռնապետական ու կոռումպացված համակարգը իշխում է արդեն 25 տարի, բացահայտ սպասարկում է Ադրբեջանի շահերը: Բելառուսում նույնպես բռնապետությունը իշխում է շուրջ 25 տարի: Այս երեք երկրներն էլ ունեն հետամնաց տնտեսություն: իսկ Ռուսաստանը, դեռ ավելին` ենթարկվում է միջազգային ճնշումների, ինչի հետևանքով նրա տնտեսությունը մոտ փլուզման: ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային հանձնառությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը ու դրանից բխող միջազգային ճանաչումը: Այնինչ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր ոչ լեգիտիմ ստորագրությունը դնելով ՀՀ անկախության կորուստը վավերացնող փաստաթղթի տակ, ոտնահարելով մեր երկրի սահմանադրությունը, քաղաքակրթական ուղղվածությունն ու արժեքային համակարգը, մեր անկախ հայրենիքն այսօր ուզում է կցել բռնապետական մի կառույցի, որը պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնումը Ադրբեջանին: Մենք հասկանում ենք, որ բռնազավթիչները միշտ էլ ցանկանում են ընկերակցել իրենց նմանների հետ»,- իր խոսքում ասաց Փոստանջյանը: