ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն չլիներ, «Ելքն» ի՞նչ դիրքորոշում կունենար:
ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով «Ելքի» այն հայտարարությանը, թե դեմ են միայն նրա համար, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, նա ասաց. «Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, «Ելքն» ի՞նչ դիրքորոշում կունենար: Այսինքն` դեմ են քվեարկում նրա համար, որ Հանրապետականի՞ թեկնածուն է»:
Դիտարկմանը՝ նաև որ հնարավորություն չեն տվել իրենց թեկնածուին առաջադրել, նա ասաց. «Դա մենք չպետք է հնարավորություն տայինք: Մեր ընդդիմադիր գործընկերների ձայները բավականացնում էին, որպեզի թեկնածու առաջադրեին, դա իրենց մեջ պետք է պայմանավորվեին»: Ինչ վերաբերում է հարցին` ՀՀԿ-ին կհաջողի՞ նախագահի թեկնածուի համար բավարար ձայներ ապահովել, նա նշեց, որ կանխագուշակում չեն անի: «Կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնեք քվեարկության ժամանակ»,- ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ գնաճին, նշելով, թե վաղը խորհրդարանական լսումներ են հրավիրված:
Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութերում: