տուն Լուրեր Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան բախումը տղայական էր. Լևոն Բարսեղյան

Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան բախումը տղայական էր. Լևոն Բարսեղյան

106
0

536806FB-A6CF-408C-B0FA-737FEFA93AB4_mw1024_s_n

Սրանով ապացուցվեց, որ Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան բախումը քաղաքական չէր, այն ավելի շատ տղայական էր,- այս մասին այսօր Araratnews.am-ին ասաց Գյումրու՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Նրանք Հայաստանի ներքաղաքական իրադրության հարցերը իջեցրին «թաղային «ռազբոռկեքի» մակարդակի ու եկավ մեկը` միջնորդելու: Իսկ հաշտեցում տեղի է ունեցել, թե ոչ՝ կերևա նրանից, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը իրենց կոշտ հայտարարությունների տերը լինելու են, թե չեն լինելու: Որպեսզի մարդիկ չմոռանան Սերժ Սարգսյանի ելույթի վերջում նշած կետերը, պետք է կատարի, եթե ինքն իրեն պաշտոնյա է համարում: Ժողովրդի շրջանում հիմա հիասթափությունը շատ մեծ է»,- ընդգծեց Բարսեղյանը:

«Բայց եթե վաղը մյուս օրը որևէ մեկը կոշտ հայտ կներկայացնի՝ իշխանությունը կարգի բերելու, մարդիկ էլի կկանգնեն այդ ուժի կողքին»,- ասաց նա: