տուն Լուրեր Սերժ Սարգսյա՞նն էլ ստատուս կգրի (տեսանյութ)

Սերժ Սարգսյա՞նն էլ ստատուս կգրի (տեսանյութ)

108
0

«Այդ որոշումն ինքնին տարօրինակ է, պատկերացրեք` վաղն էլ Սերժ Սարգսյանը գրի, որ փող հավաքենք, որ 80-ականների զենքի տեղը 90-ականների առնենք: Կառավարությունը բոլոր լծակներն ունի, որ այդ գումարը հավաքի, ես ինքս կողմ եմ քվեարկել 1000 դրամների օրենքին՝ նաև նման իրավիճակը հաշվի առնելով: Իհարկե, դեպքը, որի մասին խոսվում է, ուժի մեջ է մտել մինչև այդ հիմնադրամի ստեղծումը, բայց Կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, նաև պաշտոնյաների թանկարժեք տները կան». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչ- նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է, միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան