տուն Լուրեր «Սերունդների համար պարտք եք հավաքում, ինչի՞ համար». Արամ Մանուկյան

«Սերունդների համար պարտք եք հավաքում, ինչի՞ համար». Արամ Մանուկյան

92
0

Th-Aram_Manukyan

«Ազգային ժողովում շարունակվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը: Բեռլինում կա ցուցատախտակ, որի վրա անընդհատ երևում  է պետական պարտքի դինամիկան»: Ահա այսպես սկսեց իր ելույթն ԱԺ ՀԱԿ խմբակցույան պատգամավոր Արամ Մանուկյանը` խոսելով Հայաստանի արտաքին պարտքից:

Ըստ Մանուկյանի`արտաքին պարտքը ցույց  է տալիս տվյալ կառավարության մսխող կամ ստեղծագործ բնույթը: Վարկի չափն էլ բացարձակ  կապ չունի. հիմնական ցուցանիշը պարտքերի հարաբերկացությունն է ՀՆԱ-ի հետ, երկրորդն էլ`  արդյունավետությունը:

«Մեր վերցրած պարտքերը  ստեղագործական չեն, մսխվող գումարներ են, որոնք  չեն բերում ոչ մի զարգացում»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Արամ Մանուկյանի ներկայացրած տվյալներով` արտաքին պարտքը 1.1 միլիարդով երկու տարվա ընթացքում աճել է` 3.7 միլիարդից հասնելով 4.8 միլիարդի:

«2008թ-ին, երբ  Սերժ Սարգսյանը սկսեց ղեկավարել, պետական պարտքը կազմում էր 1.5 միլիարդ:Նայեք դինամիկան, ձեր իշխանության ժամանակ 1.5 միլիարդից պետական պարտքն աճել է` հասնելով 5.6 միլիարդի: Միայն 1.7 միլիարդով  Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ է ավելացել : Ապրիլից հետո՝ 900 միլիոն դոլարով է ավելացել»,- ընդգծեց պարոն Մանուկյանն ու հարցրեց. «Սերունդների համար պարտք եք հավաքում, ինչի՞ համար»:

Եզրափակելով ելույթը` ընդգծեց՝ կառավարությունը մսխող կառավարություն է: