տուն Լուրեր Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ. People

Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ. People

126
0

GettyImages-675607966

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են. հայտնում է People ամսագիրը:

Հարսանեկան արարողությունն անցկացվել է նոյեմբերի 16-ին Նյու Օռլեանում: Հարսանիքը կայացել է Սերենայի և Ալեքսիսի դստեր ծննդյան օրվանից 11 շաբաթ անց:

Զույգի հյուրերի մեջ են եղել երգչուհի Սիարան և Բեյոնսեն, Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Եվա Լոնգորիան և շատ այլ հայտնիներ: