Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհին։ Այս մասին տեղեկացնում է WTA-ի պաշտոնական կայքը։
Այս տիտղոսին Ուիլյամսն արժանանում է 6-րդ անգամ։ Նախորդ անգամ նա նման պատվի արժանացել է 2002, 2008, 2009, 2012, 2013 թվականներին։
Այս անվանակարգում ներկայացված են եղել նաև ռուսաստանցի Մարիա Շարապովան, ռումինուհի Սիմոնա Հալեպը, չեխ Պետրա Կվիտովան, սերբուհի Անա Իվանովիչը, չինուհի Լի Նան։