Հայտնի Sports Illustrated մարզական հանդեսի հատուկ համարում հայտնվել է 35-ամյա թենիսիստուհի Սելեն Ուիլյամսը. հաղորդում է Life.ru-ն:
Անկեղծ ֆոտոշարքում թենիսիստուհին ներկայացել է բիկինիով. լուսանկարներից մեկում մարզուհին գրեթե մերկ է:
«Ես ցանկանում եմ, որ մարդիկ մոռանան գեղեցկության չափանիշների մասին, որոնք գրավել են ամբողջ աշխարհը: Ես ուզում եմ, որ նրանք վերջապես իրենց հարմարավետ զգան իրենց մարմիններում: Ուժեղ և գրավիչ տեսք ունենալն իսկապես հիանալի է»- խոստովանել է Սերենա Ուիլյամսը: