տուն Սպորտ Սերենա Ուիլյամսը գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահից

Սերենա Ուիլյամսը գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահից

78
0

1029123903

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևից: Այս մասին գրում է USA Today-ը:

«Նա ներողություն է խնդրել ինձանից ու քրոջիցս: Դա գրավոր ներողություն էր, անձամբ մենք չենք խոսել», — նշել է Սերենան:

Տարպիշչևը տուգանվել և մեկ տարի ժամկետով զրկվել է WTA-ում որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ կապված Ուիլյամս քույրերի հասցեին հնչեցված վիրավորական արտահայությունների հետ:

Բացի 1 տարվա որակազրկումից, Տարպիշչևը պետք է 25 հազար դոլար տուգանք վճարեր և հրապարակայնորեն ու անձնապես ներողություն խնդրեր Ուիլյամս քույրերից:

Նշենք, որ «Երեկոյան Ուրանտ» հաղորդման ժամանակ ռուս պաշտոնյան Ուիլյամս քույրերին անվանել էր «Ուիլյամս եղբայրներ»: