տուն Սպորտ Սերբիային զրկել են երեք միավորից, երկու խաղ կանցկացվի առանց հանդիսատեսի

Սերբիային զրկել են երեք միավորից, երկու խաղ կանցկացվի առանց հանդիսատեսի

75
0

TOPSHOTS-FBL-EURO-2016-SRB-ALB

Այսօր ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել խիստ պատիժ կիրառել Սերբիայի հավաքականի դեմ Ալբանիայի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սերբիայի հավաքականն առաջիկա երկու խաղն, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հետ, կանցկացնի առանց հանդիսատեսի։ Բացի այդ՝ Սերբիան զրկվել է երեք միավորից։

Ալբանացիներին շնորհվել է տեխնիկական պարտություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած խաղի ժամանակ Բելգրադի մարզադաշտի վրա անօդաչու սարքով բերվել է Միացյալ Ալբանիայի դրոշը, ինչից հետո սկսվել են բախումներ և խաղը մնացել է անավարտ։