տուն Uncategorized Սեռահասունությունից հետո ես արդեն բոլոր հարցերում կողմնորոշվել էի. Դանիելյանը` Ամիրյանի` ՀՀԿ-ական դառնալու...

Սեռահասունությունից հետո ես արդեն բոլոր հարցերում կողմնորոշվել էի. Դանիելյանը` Ամիրյանի` ՀՀԿ-ական դառնալու մասին

116
0

новый коллаж1

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեցին, որ անդամակցելու են Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ի տարբերություն նրանց` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանրապետական դառնալու վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել: Նախարարը օրեր առաջ լրագրողներին ասել էր, որ մինչև ապրիլ որոշում կայացնելու ժամանակ ունի:

Կուսակցության շարքերը համալրելու վերաբերյալ Ամիրյանի չկողմնորոշվելուն Araratnews.am-ի հետ զրուցում անդրադարձավ դերասան Սերգեյ Դանիելյանը, ով ընդգծեց. «Սեռահասունությունից հետո ես արդեն բոլոր հարցերում կողմնորոշվել էի, թե նա ինչո՞ւ չի կողմնորոշվել` դա արդեն նրա պրոբլեմն է»- եզրափակեց դերասանը, նշելով, որ հարցի առնչությամբ հավելելու այլ բան չունի: