տուն Քաղաքական Միջազգային Սեպտեմբերի 23-ին Էրդողանը կմեկնի Մոսկվա

Սեպտեմբերի 23-ին Էրդողանը կմեկնի Մոսկվա

76
0

erd

Թուրքիայի նախագահի վարչակազմից տեղեկացնում են, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, փոխանցում է  TASS գործակալությունը:

Այցելության ընթացքում Էրդողանը մեկ օր կմնա ՌԴ մայրաքաղաքում: Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ այցի ժամկետներն ու օրակարգը մշակման փուլում են, սակայն վերջնական որոշում դեռ չկա:

Էրդողանը Մոսկվա կմեկնի մայրաքաղաքում ամենամեծ մզկիթի բացման արարողությանը ներկա գտնվելու նպատակով: