The Independent-ը գրում է, որ սեքսի վատագույն նկարագրության համար գրական մրցանակը ստացել է նիգերիացի գրող Բենու Օքրին:
«Գրողը գրում է այն, ինչ գրում է, և ոչ ավելին», — մրցանակի շնորհումը մեկնաբանել է ինքը` Օքրին: Գրողը ներկա չի եղել Literary Review Bad Sex in Fiction մրցանակաբաշխությանը:
Իքրին այս մրցանակը ստացել է իր 10-րդ վեպում` The Age of Magic գրքում նկարագրված սիրո պատմության համար: Գրքում նա պատմում է փարիզեցի նկարահանող խմբի մասին, որը մեկնել է Շվեյցարիա նկարահանումների: Նկարագրվող դրվագներից մեկում նա սեռական ակտի կուլմինացիան նկարագրել է հրթիռի թողարկման հետ, ինչն ամենաշատն է զվարճացրել ժյուրիի անդամներին:
Հնարավոր հավակնորդների թվում են եղել նաև այնպիսի հայտնի գրողների, ինչպիսիք են ճապոնացի Հարուկի Մուրակամին, ինչպես նաև Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մայքլ Կանինգեմը: