Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր անդրադարձավ Սևանա լճի աղտոտման խնդրին։
Նրա խոսքով՝ ֆոսֆորի տվյալները լճի ջրում ավելացել են վերջին ժամանակներս, սակայն այն արդեն նվազում է. «Երեք մաքրման կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, իսկ ահա ջրի որակի լավացում չեն իրականացնում: Ըստ մասնագետների՝ առաջիկա 7-10 օրում ջրի կանաչ գույնը կվերանա», — հավաստիացրեց նախարարը: