տուն Լուրեր ՍԴ-ն որոշում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի սահմանադրականությունը. tert.am

ՍԴ-ն որոշում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի սահմանադրականությունը. tert.am

95
0

g_image (4)

ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ.-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Եվ այս պահին դատարանն անցել է խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակի ՍԴ որոշումը:
Մինչ խորհրդակցական սենյակ անցնելը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երկու հարց ուղղեց դատարանում ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին:
«Առաջինը՝ պայմանագրում կան զգայուն հարցեր հասկացություն, որն այդպես էլ չհասկացա, թե ինչին է վերաբերում: Եվ երկրորդ՝ նաև նշված է, որ այդ զգայուն հարցերը ենթակա են բողոքարկման: Արդյո՞ք բողոքարկելու դեպքում դրանց գործունեությունը կասեցվո՞ւմ է, թե ոչ»,– հարցրեց նա:

Մանրամասներն՝ այստեղ: