Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Վահե Գրիգորյանն իր ելույթում շեշտեց, որ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում: Ըստ նրա՝ ՍԴ-ն առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ:
«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», — հավելեց Գրիգորյանը: