տուն Լուրեր Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է հայազգի արքայազնը

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է հայազգի արքայազնը

164
0

VBK-ALWALEED bin Talal

Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է 11 արքայազն, ովքեր մեղադրվել են ֆինանսական մեքենայությունների և պաշտոնի չարաշահման մեջ. հաղորդում է Reuters գործակալությունը:

Ձերբակալվածների թվում է նաև Kingdom Holding ներդրումային ընկերության սեփականատեր, Սաուդյան Արաբիայի թագավորի զարմիկ, միլիարդատեր, հայկական արմատներ ունեցող արքայազն ալ Վալիդ իբն Թալալը:

Նրա դեմ փողերի լվացման, յուրացման և պաշտոնի չարաշահման մեղադրանքներ են առաջադրվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը հայուհու թոռնիկ է, ով Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել էր Սաուդյան Արաբիայի հիմնադրի հարեմում: