Սաուդյան Արաբիան պահանջում է դադարեցնել Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող օդային հարվածները. Al Arabia հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա ալ-Մուալլիմին:
Ալ-Մուալլիմին ՄԱԿ-ի Գերագույն խորհրդի ամբիոնից հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան անհանգստացած է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, ինչը հիմնավորվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ուղարկված համապատասխան խնդրանքի առկայությամբ: