տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի արտահանման ծավալները

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի արտահանման ծավալները

97
0

5.-Kuwait

Սաուդյան Արաբիան սեպտեմբեր ամսին նվազեցրել է նավթի արտահանման ծավալը 328 հազար բարելով՝ այդ ցուցանիշը հասցնելով օրական 9,36 միլիոն բարելի: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Ընդ որում Brent տեսակի նավթի արժեքը միջազգային շուկաներում աճել է 1,3%՝ հասնելով 85,83 դոլարի: WTI տեսակի արժեքը թանկացել է 1% ու հասել է 81,3 դոլարի: Tradition Energy ընկերության վերլուծաբանների կարծիքով, Սաուդյան Արաբիայի նման գործողությունները կարող են կայունացնել իրավիճակը նավթային շուկայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱՍԵՄ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամլո ասուլիսում, կարծիք էր հայտնել. «Ռուսական բյուջեն հաշվարկված է մեկ բարելի դիմաց 96 դոլար սակագնի հիմքի վրա, այդ ցուցանիշն այս պահին ավելի ցածր է, սակայն դրանում որևէ ողբերգություն չկա: Կարծում եմ, որ գները կրկին կվերադառնան հին մակարդակին, կշտկվեն, որովհետև մեկ բարելի դիմաց 80 դոլար սակագինը շուկայի որևէ լուրջ խաղացողի չհետաքրքրեց»: