Ճապոնիայի ամենախոշոր առևտրային ընկերության Mitsui & CO.-ի ղեկավար Մասամի Իիձիման կարծիք է հայտնել, որ նավթի գների նվազեցմանն ուղղված ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ջանքերը միտված են վնասելու «Իսլամական պետություն» խմբավորմանն ու Ռուսաստանին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Ես զգացողություն ունեմ, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը համատեղ քննարկումների արդյունքում հաջողությամբ նվազեցնում են նավթի գինը», — նշել է Իիձիման:
Բացի դրանից, Իիձիման մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի ճգնաժամը կարող է տարածվել ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում:
Ավելի վաղ The Financial Times-ը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը կբերի Վաշինգտոնի ու ԵՄ-ի միջև լուրջ հակասությունների: